950 դիտում
15:28 21-03-2016
Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը հավատարմագրում է անցնում
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը ՖԿՀՊԻ: Մարտի 21-24-ը փորձագետները հանդիպում քննարկումներ կունենան ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների հետ, կիրականացվի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՄՀ Կրթական բարեփոխումների և որակի վարչության պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Ավագյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Սարգսյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Գայանե Մարմարյանը, Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) գլխավոր քարտուղար Յոհան Քլոթը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետի ուսանող Դավիթ Պետրոսյանը:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի:
Նմանատիպ նյութեր
1219 դիտում
19:41 16-11-2015
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը հավատարմագրում է անցնում
Այս բաժնից
340 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
295 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
373 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար