841 դիտում
14:50 21-03-2016
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել նաև կրթության ոլորտում:
"Մեր հանրապետության բուհական համակարգում ավելի քան մեկ տասնամյակ գործող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կարևոր դեր ունի, իսկ մեկ տարուց ավելի է, ինչ գործում է նաև Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, որը, անշուշտ, նոր հնարավորություն է մեր ուսանողների համար և մեծացնում է միջբուհական մրցակցության մակարդակը՝ միաժամանակ նպաստելով որակի բարձրացմանը", - նշել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման և փոխհամաձայնեցման մթնոլորտում: Հանդիպման ընթացքում կողմերը մտադրություն են հայտնել վերանայել երկու պետությունների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքված համաձայնագիրը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա կրթության ոլորտում հարաբերությունների զարգացման համար:
Նախարար Լ. Մկրտչյանն առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական և տեխնիկական գիտությունների վրա: Հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով` ՀՀ ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Հայաստանում ընդունել Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման, դպրոցների միջև համագործակցության, ՌԴ բուհերում կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին:
Նմանատիպ նյութեր
1175 դիտում
15:34 08-06-2016
Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ
2649 դիտում
21:12 16-11-2016
Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ
2326 դիտում
15:04 10-04-2018
Նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպանի հետ
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
847 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում