3749 դիտում
21:12 21-03-2016
Երիտասարդական նվագախումբը և օպերային աստղ Աննա Կասյանը ելույթ են ունեցել Լիբանանում անցկացվող «Ալ Բուստանի» գալա համերգին
Մարտի 19-ին և 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Լիբանանում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի շրջանակներում։
Մարտի 19-ին Երիտասարդական նվագախումբը փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ ներկայացրել է «Միայն Բեթհովեն» խորագրով համերգային ծրագիրը։ Նվագախմբի հետ հանդես է եկել դաշնակահարուհի Գլորիա Քամփաները (Gloria Campaner)։ Ինչպես և հուշում է խորագիրը, երեկոյի ընթացքում հնչել են բացառապես Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները։
Իսկ մարտի 20-ին Երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գալա համերգին։ Որպես մենակատար հանդես է եկել բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո, օպերային աստղ Աննա Կասյանը։ Վերջինս բնակվում է Ֆրանսիայում և համարվում է իր սերնդի ամենահեռանկարային արտիստներից մեկը։ Աննա Կասյանը համերգներով հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր բեմերում՝ Կարնեգի սրահում, Ժնևի օպերայում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ դահլիճում, Փարիզի Սալե
Կորտո սրահում և այլն, ելույթ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ։
«Ալ Բուստան» փառատոնի գալա համերգին հնչել են Վինչենցո Բելլինիի, Շառլ-Ֆրանսուա Գունոյի, Ջուզեպպե Վերդիի, Պյոտր Չայկովսկու, Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի ստեղծագործությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երրորդ տարին անընդմեջ հանդես է եկել «Ալ Բուստան» միջազգային փառատոնում որպես պաշտոնական նվագախումբ։ Երիտասարդականը «Ալ Բուստան» փառատոնին է մասնակցել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել ՄՏՍ-ը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»