211652_close_icon
views-count3179 դիտում article-date 10:04 22-03-2016

ՀԷՑ-ի տեսուչների կողմից հավելագրումների կամ ԷլԷներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 1-ից, այսինքն՝ երբ փոխվեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը, այս ընկերությունում ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ բազմաթիվ տեղամասերում Էլէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել։ ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաև պահանջել է վերադարձնել գումարները։ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»–ի հարցմանը տված մեկնաբանության համաձայն՝ 2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ ԷլԷներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել։ «Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտժ էլեկտրաէներգիա։ Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ և 8 տեղամասի պետ»,– նշված է ՀԷՑ-ի պատասխանում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր