211652_close_icon
views-count1268 դիտում article-date 14:49 22-03-2016

ԸՕ նոր կարգի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկայի համար անհրաժեշտ է 7-8 մլն. դոլար

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե որքան է Ընտրական օրենսգրքով նախատեսված էլեկտրոնային կիրառմամբ տեխնիկայի և տեխնիկական մասնագետների պատրաստման համար նախատեսված ծախսերի նախահաշվարկը: Ըստ այդմ՝ ամենակոպիտ հաշվարկներով՝ ծախսերը տատանվում են 7-8 միլիոն դոլարի սահմանում և իջնում մինչև 3 միլիոն դոլարի: Այսինքն, եթե որոշվի ընտրությունների գնալ միայն նույնականացման դրանք տրամադրել բոլոր չունեցողներին և ցանկացողներին, գինը կտատանվի 7-8 մլն դոլարի sahmanwum: Եթե գրանցման սարքերի խոսք կլինի, ապա կոպիտ գնահատականով՝ դրանց ծախսը կարող է հասնել մինչև 2-2,5 մլն դոլարի, եթե ներառվեն մեծ մոնիտորները՝ իրենց սարքավորումներով՝ կավելանա ևս 500 հազար դոլար, եթե որոշվի, որ արդյունավետորեն կիրառվի էլեկտրոնային և միանգամից ամփոփելու համակարգը, ապա դրա գինը մոտավորապես 8 մլն դոլար է: Դավիթ Հարությունյանն, իհարկե, զգուշացրեց, որ թվերը հնարավոր է՝ 50 տոկոսով չհամապատասխանեն ճշմարտությանը:

Նմանատիպ նյութեր