211652_close_icon
views-count1437 դիտում article-date 17:44 22-03-2016

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դեֆրեյնին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Սիգֆրիդ Բրակեին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Խորապես ցնցված եմ այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչություններից: Մենք խստորեն դատապարտում ենք այս զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Կարծում եմ, որ քաղաքակիրթ հանրությունը համատեղ ջանքերով պետք է պայքարի այս չարիքի դեմ` թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն: ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր