211652_close_icon
views-count1943 դիտում article-date 13:29 13-07-2016

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Իտալիայի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին եւ Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին: «Ցավով տեղեկացանք Պուլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի լուրը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ: Դժվարին այս պահին ցանկանում եմ հայտնել մեր զորակցությունն ու համերաշխությունը զոհերի եւ վիրավորների ընտանիքներին»:

Նմանատիպ նյութեր