211652_close_icon
views-count62653 դիտում article-date 22:03 22-03-2016

Դատարանը 1 հոգու սպանելու, մեկին էլ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող, «Կույրաղիք» մականվամբ 25-ամյա երիտասարդին կալանավորեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մարտի 21-ին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Բերդ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Մաթևոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Զոյա Զաքինյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննչական բաժնի պետի միջնորդությունը և Գ. Մաթևոսյանը, ով մեղադրվում է համաքաղաքացիներ, 28-ամյա Գագիկ Ճաղարյանին սպանելու, իսկ 38-ամյա Վրեժ Մաթևոսյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ` վերցվեց կալանքի և դատարանից տեղափոխվեց Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Մաթևոսյանին Բերդ քաղաքում ավելի շատ ճանաչում են որպես քրեական տարր, ով հաճախակի է անհարկի վիճաբանությունների մեջ մտել օրինապաշտ քաղաքացիների հետ: Նախկինում 2 անգամ եղել է դատապարտված, իսկ վերջին անգամ դատապարտվել է պայմանական ազատազրկման: Նրա կատարած անօրինական ու ոչ մարդակային բազմաթիվ քայլերի համար նրան ավելի շատ Բերդ քաղաքում ճանաչում են որպես «Կույրաղիք»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/20/80090/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 20-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Բերդի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Բերդի քննչական բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկանության Բերդի բաժին էին բերման ենթարկել Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 127 տան բնակիչ, 25-ամյա Գրիգոր Մաթևոսյանին: Վերջինս կասկածվում էր մարտի 18-ին սուր կտրող- ծակող առարկայով համաքաղաքացիներ, 28-ամյա Գագիկ Ճաղարյանին սպանելու, իսկ 38-ամյա Վրեժ Մաթևոսյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Երևանից Բերդ քաղաք էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Արայիկ Մգոյանը, ովքեր ակտիվ մասնակցություն էին ունեցել հանցագործության բացահայտմանը` ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Բերդի բաժնի իրենց գործընկերների հետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր