6799 դիտում
12:49 23-03-2016
Հայտնի է դարձել Բրյուսելի օդանավակայանում պայթյուններն իրականացրածների ինքնությունը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/]պայթյուններն[/url] իրականացրել են Քալիմ և Իբրահիմ ալ Բաքրաուի եղբայրները, հաղորդել է RTBE հեռուստաալիքը՝ հղում անելով բելգիական ոստիկանական աղբյուրներին:
Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, ավելի վաղ Բելգիայի ոստիկանությունը հայտնել էր, որ ենթադրյալ մահապարտ ահաբեկիչների դեմքն արձանագրել են օդանավակայանի տեսախցիկները:
RTBE-ի տվյալներով՝ եղբայրները կասկածվում են նաև փարիզյան ահաբեկչություններին մասնակից լինելու մեջ: Հայտնի է նաև, որ Քալիմ ալ Բաքրաուին կեղծ փաստաթղթերով Բրյուսելում բնակարան էր վարձել, որտեղ մարտի 15-ին ոստիկանների ու կասկածյալ ահաբեկիչների միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել:
27 և 30 տարեկան եղբայրներին քաջ ծանոթ էր ոստիկանությունը: Այդ տարվա հունվարին նրանցից մեկը հեռակակ կարգով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ոստիկանության ուղղությամբ գողության ժամանակ հրազենային կրակ բացելու համար, մյուսը 2011 թվականին ավտոմեքենաների առևանգման համար հեռակա կարգով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Նմանատիպ նյութեր
5260 դիտում
23:33 23-03-2016
Հայտնի է դարձել Բրյուսելի օդանավակայանում պայթյունն իրականացրած երկրորդ ահաբեկչի ինքնությունը. տեսանյութ
1385 դիտում
21:13 18-02-2015
«Բոկո Հարամ»-ը հերթական պայթյուններն է իրականացրել Նիգերիայում
2092 դիտում
11:13 04-08-2016
Հալեպում թունավոր նյութերով պայթյուններն իրականացրել են ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ապստամբները. ՌԴ
Այս բաժնից
736 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
970 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
721 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը