211652_close_icon
views-count2065 դիտում article-date 11:13 04-08-2016

Հալեպում թունավոր նյութերով պայթյուններն իրականացրել են ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ապստամբները. ՌԴ

Հալեպում թունավոր նյութերով պայթյունն իրականացրել են ապստամբ զինյալները, որոնք ունեն ԱՄ-ի գլխավորած կոալիցիայի հովանավորությունը, հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Չվարկովը, փոխանցում է Interfax.ru-ն: Պայթյունների հետևանքով զոհվել է 7 խաղաղ բնակիչ, ևս 23 հոգի շնչահեղձության և շնչառական ուղիների այրվածքներով հոսպիտալացվել: Չվարկովի խոսքով՝ ահաբեկչությունը «Հարաքյաթ ադ-Դին ազ-Զինկի» խմբավորումը, որին ամերիկյան կողմն անվանում է չափավոր ընդդիմություն, իրականացվել է օգստոսի 2-ի երեկոյան, Հալեպի արևելյան հատվածում՝ Սալահ ադ-Դին թաղամասում:

Նմանատիպ նյութեր