7202 դիտում
15:32 23-03-2016
Յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Վարչապետ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը: Սկզբունքը մնում է նույնը՝ յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը, այն ավելի արդյունավետ դարձնելուն և որ ամենակարևորն է՝ նպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
Քննարկման ընթացքում ամփոփվել են հարկատեսակների և հարկային վարչարարության մեխանիզմների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունները, դրանց առնչությամբ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:
Նմանատիպ նյութեր
703 դիտում
17:59 29-12-2014
Թո՛ղ մեր յուրաքանչյուր խոսքում եւ գործում լինի սերը, հույսն ու հավատը. Հովիկ Աբրահամյան
1241 դիտում
11:51 20-12-2014
«Ուզում ենք, որ յուրաքանչյուր երեխա ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ»
2619 դիտում
23:18 25-07-2014
Բոլորին միանգամից հարկային դաշտ բերելն անհնար է. Հովիկ Աբրահամյան. news.am
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում