211652_close_icon
views-count5142 դիտում article-date 14:32 23-03-2016

Մարմնավաճառի մասին պատմող հայկական ի՞նչ ֆիլմ է Հայաստանում բարձրանալու մեծ էկրան եւ ո՞վ է մարմնավորելու նրա դերը

Վաղը՝ մարտի 24-ին, «Մոսկվա» կինոթատրոնում 20-ամյա մարմնավաճառի մասին պատմող «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմը կբարձրանա մեծ էկրան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարիստ- ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանը: Ֆիլմը մեր օրերի մասին է, բայց գաղափարը ծնվել է 5 տարի առաջ: Խոսելով նախատմության մասին՝ պատմեց, որ մի գիշեր փողոցով քայլելիս մարմնավաճառներ են իրեն ընդառաջ եկել: Ձեռքը դրել է սրտին, ինչը նկատել է մարմնավաճառներից մեկը եւ ասել. «Այս կյանքին սիրտ կդիմանա՞»: Մարմնավաճառ Մարիամի դերը ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Ռուզան Վիթը, ով նկարհանվել է նաեւ «Քրմուհին» ֆիլմում: Ինչպես ընդգծեցին հրավիրյալները, ֆիլմը մարմնավաճառի մասին է, ոչ թե մարմնավաճառության: Այն Հայաստանում եւ արտերկրում մասնակցելու է տարբեր փառատոնների:

Նմանատիպ նյութեր