211652_close_icon
views-count3106 դիտում article-date 18:48 23-03-2016

Գալուստ Գյուբենկյանի ծննդյան 147-ամյակի առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Հայ բարերարների ճեմուղում կայացած միջոցառմանը

Մարտի 23-ին լրացավ հայազգի մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 147- ամյակը, և այդ առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայ բարերարների ճեմուղում կայացավ մեծանուն հայի հոբելյանին նվիրված միջոցառում: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեծ բարերարի անունը կրող դպրոցի սաների հետ ծաղիկներ դրեց Գալուստ Գյուլբենկյանի հուշակոթողի առջև: Գյուլբենկյանի կյանքի և գործունեության մասին ուշագրավ դրվագներ պատմող համարներով ելույթ ունեցան Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի սաները: ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Գյուլբենկյանը հայապահպանության անկյունաքար էր համարում հայ եկեղեցին, ուստի նրա բարեգործական ամենամեծ  ներդրումները կապված էին եկեղեցու հետ։ «Խորհրդային տարիներից առ այսօր «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը օգնում է Երևանի Մատենադարանին, մեծ բարերարի անվան կրթաթոշակներով են ապահովվում աշխարհի տարբեր երկրների հայազգի հարյուրավոր ուսանողներ», - նշեց նախարարը: Նախարար Հրանուշ Հակոբյանն արժևորեց մեծ բարերարի ավանդը՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը Լիբանանի Այնճար գյուղում և Բեյրութի Պուրճ Համուտ թաղամասում տեղավորելու  գործում: Գյուլբենկյանի կյանքի ու գործունեության, հետագայում՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի բազմաբնույթ բարեգործական ծրագրերի մասին խոսեց դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը: Միջոցառման մասնակից դպրոցականները խոստացան օրինակ վերցնել Գալուստ Գյուլբենկյանից և անմար պահել նրա անունը:

Նմանատիպ նյութեր