2575 դիտում
16:50 15-07-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում-ին
Հուլիսի 15-ին Անի Պլազա հյուրանոցում §Հայաստանի երիտասարդ գորրծատուների միության¦ նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ մեկնարկեց §Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում¦-ը, որին մասնակցում են շուրջ 80 երիտասարդ գործարարներ, որոնցից 30-ը սփյուռքահայ գործարարներ են ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, ԱՄԷ-ից:
Ֆորումին մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ընդգծելով Սփյուռքի և Հայաստանի միջև գործարար կապերի ամրապնդման և զարգացման անհրաժեշտությունը՝ փոխվարչապետը նշեց, որ նման ֆորումը լայն հնարավորություն է տալիս՝ համախմբելու աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդ հայ գործարարներին՝ հարթակ ստեղծելով ՀՀ-ում ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու, նոր բիզնես գաղափարներ բացահայտելու, և հույս հայտնեց, որ հետագայում դրանք հաջողությամբ կիրականացվեն ինչպես Հայրենիքում, այնպես էլ արտերկրում:
Այնուհետև ելույթ ունեցավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կարևորելով երիտասարդ գործարարների ներուժի համախմբմանն ուղղված այսօրինակ ֆորումի իրականացումը՝ նախարարը նշեց. §Ուրախ եմ, որ այս ֆորումը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի 25-ամյա հոբելյանի առիթով: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ֆորումի առանցքային կետերի վրա. երիտասարդությունը ինքնին իր մեջ ունի առաջնորդող ուրույն և անբեկանելի ուժ, որի համակարգված ուղղորդումը հայրենի տնտեսության զարգացմանն այսօրվա հրամայականն է, և պատահական չէ, որ այսօր աշխարհով մեկ սփռված լինելով՝ հայ գործարարները մեծ հաջողությունների են հասնում, վստահ եմ, որ ձեր ջանքերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում այսուհետ կկրկնապատկվեն և դուք առավելագույնս կօգտվեք համաժողովի ընձեռած հնարավորություններից՝ նոր գործընկերային կապեր հաստատելու և ազգանպաստ նոր նախագծեր իրականացնելու համար: Հայրենիքում նման համաժողովների անցկացումը վկայում է այն մասին, որ Սփյուռքը դառնում է ավելի հայաստանակենտրոն, որ Հայաստանն է այն առանցքը, որի շուրջ պետք է համախմբվեն և գործեն մեր բոլոր կարող անհատներն ու կառույցները: Համոզված եմ, որ մեր գործարարները իրենց հաջողություններով ու ձեռք բերած հեղինակությամբ նպաստում են հայրենի պետության վարկանիշի բարձրացմանը: Այդպիսի վառ անհատականություններից են Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը և այլք, ովքեր իրենց բիզնես մտածողության և գործունեության շնորհիվ ոչ միայն համաշխարհային մեծ հաջողությունների են հասել և հեղինակություն ձեռք բերել, այլև իրենց ուրույն ներդրումն են բերել հայրենի տնտեսության զարգացման գործում¦:
Ֆորումի մասնակիցներին ողջունեց §Հայաստանի երիտասարդ գործատուների միության¦ նախագահ Մուշեղ Ավետիսյանը:
Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարություններին ֆորումին աջակցելու համար՝ Ավետիսյանը նշեց, որ §Երիտասարդ գործարարների Համահայկական ամենամյա ֆորումը¦ հնարավորություն է տալիս տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդ գործարարներին միմյանց հետ ծանոթանալ և այդ ծանոթությունը օգտագործել ի նպաստ յուրաքանչյուրի բիզնեսի զարգացման ու առաջխաղացմանը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ ֆորումը միտված է հայ գործարարներին տեղեկացնելու Հայաստանի իրավական դաշտի մասին, ներդրումային և արտահանման հնարավորություններին, արտասահմանում և Հայրենիքում նույն ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդ գործարարների համար աշխատանքային միջավայր ստեղծելու՝ փոխշահավետ համագործակցություն իրականացնելու համար:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը,
Ելույթներով հանդես եկան նաև Միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 22-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին