874 դիտում
20:50 23-03-2016
Մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ուժերն ու կամքը՝ համաշխարհային այս չարիքի` ահաբեկչության դեմ պայքարելու համար. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, ցավակցական նամակ է հղել Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին,ինչպես նաեւ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։
Նամակում ասված է ՝
Հերթական անգամ աշխարհը ցնցվեց անմարդկային ահաբեկչությունից։ Բառերն անզոր են՝ նկարագրելու մեր բոլորի վիշտն ու այն զգացումները, որ ապրեցինք, լսելով ահաբեկչության լուրը։ Մեկ բան հստակ է՝ մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ուժերն ու կամքը՝ համաշխարհային այս չարիքի դեմ պայքարելու համար։
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության եւ անձամբ իմ անունից ընդունեք մեր խորին ցավակցությունը։ Մենք բոլորի հետ միասին սգում եւ աղոթում ենք անմեղ զոհերի համար, վիրավորներին մաղթում արագ ապաքինում։
Մեր զորակցությունը փոխանցեք Բելգիայի բարեկամ ժողովրդին, անմեղ զոհերի հարազատներին։
Կամք եւ տոկունություն մեզ բոլորիս՝ համաշխարհային այս չարիքի դեմ միասնաբար պայքարելու համար։
Հարգանքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյան
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3909 դիտում
23:24 10-12-2018
Ժողովրդի կամքը արտահայտելուց հետո բոլորս լծվում ենք ժողովրդի կամքը իրագործելուն․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16371 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք