211652_close_icon
views-count2042 դիտում article-date 19:20 24-03-2016

Մոսկվայում հանդիպման ժամանակ Լավրովն ու Քերին քննարկել են ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի հարցը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու հարցը:  « Լավրովը ներկայացրել է այդ հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը», — ասել է վերջինս: [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/23/80413/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում էր РИА Новости-ն: Ակնկալվում էր, որ մարտի 24-ին ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նշենք, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դատապարտվել է 22 տարվա ազատազրկման` 2 ռուս լրագրողներին սպանելու մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր