211652_close_icon
views-count2785 դիտում article-date 19:23 25-03-2016

Կրեմլը չի բացառում ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակումը 2 ռուս զինծառայողի հետ

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը չի բացառում 22 տարի ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակումը 2 ռուս զինծառայողի հետ, ովքեր Ուկրաինայում մեղադրվում են ահաբեկչական գործողություներ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է RBC-ն: Ս. Իվանովը պատասխանելով լրագրողների հարցերին` նշել է, որ տեսականորեն նման փոխանակումը հնարավոր է: Անհրաժեշտ է միայն ՌԴ նախագահ Պուտինի համաձայնությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պերո Պորոշենկո հանդես էր եկել Նադեժդա Սավչենկոյի փոխանակման առաջարկությամբ:

Նմանատիպ նյութեր