211652_close_icon
views-count3712 դիտում article-date 22:18 24-03-2016

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ միայն բաց թողեց հաղթանակը, այլ նաև պարտվեց

Մոսկվայում կայացավ ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/24/80505/]11-րդ տուրը[/url]: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան բավական տաօրինակ ընթացք ունեցավ: Արոնյանը լավ խաղարկված սկզբնախաղից հետո նպաստավոր դիրք ստացավ և հաղթանակի հասնելու հնարավորություններ ուներ, մանավանդ, որ Սվիդլերը վերջին 10-12 քայլի համար ընդամենը 5-6 րոպե ուներ և խորը ցայտնոտի մեջ էր: Սակայն Արոնյանը քայլ առ քայլ կորցրեց ամբողջ առավելությունը, որից հետո խաղատախտակին բացարձակապես հավասար դիրք էր: Բայց Արոնյանը որոշեց ռիսկի դիմել և շարունակել հաղթանակի ուղիներ փնտրել, սակայն միայն ավելի բարդացրեց իր դիրքը և 48-րդ քայլում անձնատուր եղավ: Այս պարտությունից հետո Արոնյանի` մրցաշարում հաղթելու հնարավորությունները կտրուկ նվազեցին: Տուրի կենտրոնական պարտիայում Անանդը հաղթեց Կարյակինին և միավորներով հավասարվելով Կարուանային, վերջինիս հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը առաջատարներից ետ է մնում 1 միավորով, որը մնացած 3 տուրերում ետ բերելը` նման մրցաշարերի համար, շատ բարդ է: Թեպետ, քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պետք է հուսալ, որ հայ շախմատիստը կփորձի մինչև վերջ պայքարել: [b]Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր [/b]Լևոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1 Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 1:0 Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5 Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5 Մրցաշարային իրավիճակը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ` 6,5-ական միավոր, Կարյակին` 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4,5, Տոպալով՝ 4:

Նմանատիպ նյութեր