211652_close_icon
views-count23883 դիտում article-date 08:35 25-03-2016

Ավտովթար Ռուբինյանց փողոցում, 45-ամյա վարորդը Nissan-ով հարվածել Է Էլեկտրասյանը.17-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում 45-ամյա Նորայր Սարոյանը իր վարած Nissan մակնիշի 09 OL 705 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել Էլեկտրասյանը՝ տապալելով այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ի ուղևորը՝17-ամյա Արմեն Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր