211652_close_icon
views-count4329 դիտում article-date 10:22 25-03-2016

ԵՏՄ տարածքից ավտոմեքենա ներկրող քաղաքացիներից պահանջել են ԱԱՀ վճարել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՏՄ տարածքից ավտոմեքենա ներկրող քաղաքացիները, ինչպես նախկինում, ԱԱՀ-ի վճարման հետ կապված խնդիրներ ունեն։ Նրանցից մեկը երեկ «Ժամանակին» ասաց. «Մարտի 21-ին ավտոմաքսատանը հավաքվել էին մոտ 50 քաղաքացիներ, ովքեր ավտոմեքենաներ են ներկրել, և նրանցից պահանջել են ԱԱՀ վճարել։ Մարդիկ բողոքում են, որ ԱԺ-ում Վարդան Այվազյանը՝ այս օրենքի հեղինակը, որ էդպես ուզում է անունը բարձրանա, խոսում էր, քննարկում էր, որ փետրվար ամսվա ընթացքում ներկրված մեքենաներն ազատեն ԱԱՀ-ից։ Հիմա մարդիկ գնացել են՝ փաստի առաջ են կանգնել»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր