1332 դիտում
16:53 25-03-2016
Մեկնարկել են դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան` "Ֆիզիկա", "Մաթեմատիկա" և "Հայաստանի աշխարհագրություն" առարկաներից:
Օլիմպիադայի նպատակն է` ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում: Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ:
Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
19:36 26-03-2016
Մեկնարկել են դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները
2097 դիտում
13:45 29-03-2016
Մեկնարկել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները
1149 դիտում
15:21 16-03-2017
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի քաղաքային փուլը
Այս բաժնից
571 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
775 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ