2987 դիտում
14:42 25-03-2016
Դմիտրի Ալենիչև. Երևի առիթ կար, որ Մովսիսյանին հավաքականից հեռացրել են
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մեկնաբանել է այն փաստը, որ իր թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանին հեռացրել են Հայաստանից հավաքականից:
«Իմ տեղեկություններով, Յուրան հավաքականի կազմում ամբողջ ուժով չէր խաղում, մինչդեռ հավաքականում հանդես գալը մեծ պատասխանատվություն է: Եթե դու ազգային թիմ ես գալիս ու քեզ հարյուր տոկոսով ցույց չես տալիս, ապա, իհարկե, ղեկավարությունը իրավունք ունի ինչ որ որոշում կայացնել, այդ թվում` կոշտ, ինչպես այս դեպքում:
Նշանակում է, առիթ եղել է: Այստեղ քննարկելու բան չկա: Հայաստանի հավաքականի մարզիչը պետք է որոշի, թե ում հրավիրի: Այժմ ամեն ինչ Յուրայից է կախված: Եթե նա ցանկանում է վերադառնալ, ապա դա պետք է խաղադաշտում ապացուցի:
Ես ինքս նրա մոտ մեծ ձգտում չէի զգում, որը կար «Սպարտակում» նրա կարիերայի սկզբում: Այդ իսկ պատճառով որոշեցինք վարձակալությամբ նրան այլ ակումբ տեղափոխել», ասել է Ալենիչևը ռուսական «Սպորտ-Էքսպրեսի» հետ զրույցում:
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
10:07 17-07-2015
Դմիտրի Ալենիչև. Մրցակցությունը վերականգնեց Մովսիսյանին
1354 դիտում
11:59 15-09-2015
Դմիտրի Ալենիչև. Օզբիլիզը դեռ պատրաստ չէ
1779 դիտում
17:40 13-11-2015
Դմիտրի Ալենիչև. «Սպարտակում» 4-5 փոփոխություն կլինի
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը