211652_close_icon
views-count87849 դիտում article-date 11:54 13-04-2016

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է սուտի «հարց լուծող» ու իրենց «քաղաքի տղա» համարողների «երկաթյա նժույգներով». հարց լուծող տղեն առաջնագծում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 12-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Rolls Royce մակնիշի E 777 MC համարանիշի, BMW մակնիշի 44 DD 444 համարանիշի, BMW X6 մակնիշի XX 006 MM համարանիշի, Volkswagen մակնիշի 34 NN 372 համարանիշի, Ford մակնիշի M 019 KK համարանիշի, Mercedes մակնիշի 11 QQ 071 համարանիշի և այլ ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ մի մասն էլ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Գրեթե բոլոր վարորդները փորձում էին ՃՈ աշխատակիցներին համոզել, որ պետք չէ ավտոմեքենաները տեղափոխել «գաի պլաշչադկա», քանի որ «իրենք քաղաքի լավ ու հարց լուծող տղերքից են», սակայն այդ «լավ տղերքի երկաթյա նժույգները» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա», ինչքան էլ որ փորձում էին նաև «հեռախոսազանգերով հարց լուծեին»: Նրանք բոլորն էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության՝150-300 հազար դրամի չափով: Ֆոտոլրագրողը հատուկ այդ «լավ տղերքին» հիշեցնում է՝ հարց լուծող ու լավ տղերքը այս օրերին գտնվում են Արցախում ու կենաց ու մահու պայքար են տանում ազերի ճիվաղների դեմ, իսկ մնացած հարց լուծող ու լավ տղերքը հայ ժողովրդի այն մասնիկն է, ովքեր առաջնագծում գտնվող զինվորին, կամավորականին, բժշկին ու մտավորականին Հայաստանից ուղարկում են սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ, իսկ ձեր նման «հարց լուծող» սուտի լավ տղերքը երևի մամայի գոգնոցի տակից դուրս չգան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր