211652_close_icon
views-count80416 դիտում article-date 20:32 30-03-2018

Լավագույն ավանդույթները շարունակվում են. ՈԶ 1033 զորամասի անձնակազմը Զատկի տոնին ընդառաջ այցելեց Գավառի մանկատուն. հրամանատարը երեխաներին փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավանդույթի համաձայն` այսօր` մարտի 30-ին՝ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի սպայական կազմն ու զինվորները՝ զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական անգամ այցելեցին Գավառի մանկատուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկատան սաներն ու տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ջերմ ընդունելություն էին կազմակերպել արդեն իրենց համար հարազատ դարձած հյուրերի համար: Երեխաները քաջատեղյակ էին ոստիկանների այցին, որը նրանց համար ավադույթ էր դարձել: Այսօր նվերների մեջ մեծ թիվ էր կազմում հատկապես Զատկի տոնին վերաբերող խորհրդանշական պարագաներ և մթերքներ՝ հավկիթներ, ձկներ, բրինձ, չամիչ և այլն: Զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ իրենց ցանկացած այց մանկատուն կազմակերպվել և կազմակերպվում է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո, ով Զատկի տոնին ընդառաջ իր շնորհավորանքներն է փոխանցում մանկատան սաներին: Մանկատան սաներին գնդապետը փոխանցեց նաև Ոստիկանության Զորքերի հարմանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի շնորհավորանքները Զատկի տոնին ընդառաջ: Մինչ ճաշարանում կին ոստիկանները մանկատան խոհարարների հետ սեղան կպատրաստեին, երեխաները բակում ոստիկանների հետ ֆուտբոլ, գործնագործ, բասկետբոլ, վոլեյբոլ և այլ խաղեր էին խաղում, երեխաներն էլ կիսվում էին իրենց երազանքներով: Արդեն ճաշարանում երեխաները ճաշակեցին Զատկի տոնը խորհրդանշող կերակուրներ, ընթացքում էլ իրենց երգուպարով պատվեցին ոստիկաններին: Մանկատանից վերադառնալու ճանապարհին ավանդույթի համաձայն գնդապետ Գ. Գրիգորյանն ու զորամասի ծառայողները այցելեցին Հայրավանք և Տերունական աղոթքից հետո կատարեցին մոմավառություն, առաջին հերթին Բարձրյալից խնդրելով սահմանն անառիկ պահող զինվորներին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ իրենց օջախներ ու համայն հայությանը ցանկացան միմյանց նկատմամբ լինել հանդուրժող: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 274+
274+

Նմանատիպ նյութեր