89868 դիտում
11:53 28-08-2017
Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի հրամանատարը մանկատան սաներին փոխանցեց Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնի խոսքը՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավանդույթի համաձայն՝ ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի ծառայողները՝ զորամասի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ հերթական անգամ այցելեցին Գավառի մանկատուն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Զորքերի ծառայողները դատարկաձեռն չէին այցելել. այն կապված էր Գիտելիքի օրվա հետ։ Զորամասի անձնակազմը մանկատան սաներին էր բերել գրենական պիտույքներ, գրքեր, ուսումնական պայուսակներ, մանկական խաղալիքներ, մարզական իրեր։
Մինչ ճաշարանում կմատուցվեր հերթական մատաղը, Ոստիկանության Զորքերի տղաները երեխաների հետ իրենց մանկությունն էին հիշում՝ խաղալով սիրված խաղեր, այդ թվում՝ պահմտոցի, գործնագործ, մինի ֆուտբոլ, լարոցի, տոպկոցի։
Մանկատան սաներն ու Ոստիկանության Զորքերի ծառայողները ֆուտբոլ խաղացին, ու երեխաները 6-7 հաշվով հաղթեցին ոստիկաններին։
Արդեն ճաշարանում զորամասի հրամանատար Գ. Գրիգորյանը մանկատան սաներին և տնօրեն Նիկոլայ Նալբանդյանին փոխանցեց ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի, Ոստիկանության Զորքերի հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի ողջույնի խոսքը՝ Գիտելիքի օրվա առթիվ, որից հետո երեխաները իրենց ասմունքով, երգ ու պարով ներկայացան սպասված հյուրերին։
Նմանատիպ այցերը ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո նմանատիպ հաստատություններ շարունակական են։
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 495+
495+