211652_close_icon
views-count34261 դիտում article-date 23:59 25-03-2016

Ավտովթար Երևանում. Ժողինստիտուտի մոտ բախվել են Range Rover-ն ու Nissan-ը. Nissan-ը տապալել է խաչմերուկը կարգավորող սվետաֆորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևաում: Ժամը 23:30-ի սահմաններում Նալբանդյան, Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում` Երևանի Տնտեսագիտական համալսարանի դիմաց, բախվել են 24-ամյա Դավիթ Գրիգորյանի վարած Nissan մակնիշի 88 DA 898 համարանիշի և 33-ամյա Ստեփան Միքայելյանի վարած Range Rover մակնիշի U 001 TC 96 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորների չկան, իսկ Nissan-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն: Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական ջոկի տեսուչներ Աշոտ Դարբինյանն ու Սերյոժա Հախվերդյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ճՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ՃՈ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Range Rover-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, որից հետո տեղի է ունեցել վթարը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր