211652_close_icon
views-count4489 դիտում article-date 16:29 26-03-2016

Իրանը հերքում է ամերիկյան 46 բանկերի վրա իր մասնակցությամբ կատարված հաքերային հարձակումները

Իրանի իշխանություններն այսօր պաշտոնապես հերքել են ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության՝ Իրանին ուղղված մեղադրանքներն այն մասին, թե ամերիկյան 46 խոշորագույն բանկերի վրա կատարված հաքերային հարձակումներին մասնակից է Իրանը, հաղորդում է Ria Novosti-ն: Նշենք, որ մարտի 24-ին ամերիկյան կողմը հայտարարեց, որ իր բանկերի վրա ցանցահենները հարձակում են գործել: ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը Իրանի 7 քաղաքացիների նկատմամբ մեղադրանքներ է առաջադրել: Մեղադրական փաստաթղթերում վերջիններս բնութագրվում են որպես փորձառու ցանցահեններ և աշխատում են Իրանի կառավարության օգտին: «Իրանի Իսլամական հանրապետությունը երբեք վտանգավոր կիբեր հարձակումներ չի գործել և չի աջակցում նման քայլերին»,-մեջբերում է France Press-ը Իրանի ԱԳՆ-ի խոսքը:

Նմանատիպ նյութեր