211652_close_icon
views-count36625 դիտում article-date 14:44 26-03-2016

«Ֆուտզալ Բիզնես լիգա».Եթե պատգամավորների մոտ ստացվում է ուրիշի փոխարեն քվեարկել, ապա այսօր նրանց խաղը լրագրողների մոտ չանցավ և ջախջախվեցին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց «Ֆուտզալ Բիզնես լիգա» սիրողական մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումը` Հայաստանի լրագրողների հավաքականի եւ ՀՀ Ազգային Ժողովի թիմի միջեւ: Մեծ հաշվով, պայքար չստացվեց. լրագրողների թիմի առավելությունն ակնհայտ էր, որն էլ արտացոլվեց հաշվում` 14:2: Ազգային Ժողովի թիմի կազմում իրենց վատ չդրսեւորեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: ԱԺ թիմի կազմում խաղին մասնակցեցին նաեւ պատգամավորներ Կարեն Ավագյանը, Կորյուն Նահապետյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Սա լրագրողների թիմի 2-րդ անընդմեջ հաղթանակն էր մրցաշարի A խմբում: Առաջին խաղում լրագրողները հաղթել էին «Վեգային»` 8:7 և այժմ գործնականում ապահովեցին իրենց տեղը հաջորդ փուլում: Խմբի վերջին խաղում լրագրողները կհանդիպեն «Կոկա-կոլայի» թիմի հետ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 431+
431+

Նմանատիպ նյութեր