«Ֆուտզալ Բիզնես լիգա» հավաքականը ջախջախեց Թուրքիայի հավաքականին
Իրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա հանդիպումը:
«Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականն ուղղակի փայլուն ելույթ ունեցավ՝ 10:2 հաշվով ջախջախիչ պարտության մատնելով մրցակցին:
[b]Մեր հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան՝
[/b]Էդգար Ստեփանյանը-3
Արտավազդ Գրիգորյանը-3
Տիգրան Զաքարյանը-2
Աշոտ Նազարեթյանը-1
Հայկ Կիրակոսյանը-1
Այսօր երեկոյան մեր հավաքականի մրցակիցը կլինի Հունգարիայի հավաքականը, հայտնում է «Ֆուտզալ Բիզնես Լիգայի» պաշտոնական կայքը: