42560 դիտում
16:16 27-03-2016
Վաղ առավոտվանից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ասեղ գցելու տեղ չկա. հավատացյալների հոսքը չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 27-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղուցու 5-րդ տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատկի տոն, կատարվեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտվանից Աստծո տունը մարդաշատ էր. ահել ու ջահել, մեր ու մանուկ, այցելում էին եկեղեցի, որտեղ կատարվեց պատարագ, որը մատուցեց եղեկեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Պատարագին ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և հոգևորականներ:
Հավատացյալ ժողովուրդը եկեղեցուց տուն էր գնում հույսով, հավատով և Աստծո խոսքն իրենց շուրթերին ու երկար ժամանակ զրույցի էին բռնվում Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի և մյուս հոգևորականների հետ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 412+
412+
Նմանատիպ նյութեր
4709 դիտում
21:46 13-02-2014
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար
53942 դիտում
17:36 24-04-2017
Վաղ առավոտվանից չի դադարում քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ