4709 դիտում
21:46 13-02-2014
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար
Այսօր` փետրվարի 13-ին, ժամը 19: 00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» կենտրոնը եկեղեցուն հարակից տարածքում կազմակերպել էր համերգ` «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շրջանակներում:
Ներկաները հոգևոր, ժողովրդական և հայրենասիրական կատարումների ուղեկցությամ համախմբվել էին Տյառնընդառաջի խարույկի շուրջ: Իսկ միջոցառման ավարտից հետո ժողովուրդը մեծ ոգևորությամբ տուն էր տանում Եկեղեցուց ճրագը, որպեսզի հաղորդակից դառնան Տիրոջ լույսին ու ջերմությանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի և Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+