211652_close_icon
views-count2739 դիտում article-date 16:53 27-03-2016

Սավչենկոն պատիժը կրելու է Ռուսաստանում. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում է կրելու 22 տարվա ազատազրկման պատիժը, չնայած այն բանին, որ Կիևը առաջարկում է բանտարկյալների փոխանակում։ Հիշեցնենք, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման` 2 ռուս լրագրողներին սպանելու մեղադրանքով: Նշենք, որ Եվրամիությունն ու ԱՄՆ պետքարտուղարը բազմիցս կոչ են արել ազատ արձակել օդաչուին:

Նմանատիպ նյութեր