211652_close_icon
views-count14165 դիտում article-date 19:23 27-03-2016

Ինչպե՞ս նշվեց Սուրբ Զատիկը Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 27-ին, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատիկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել: «Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից : Զատիկի օրը մարդիկ ձվեր են ներկում: Ձուն հարության, նոր կյանքի խորհրդանիշն է համարվում: Իսկ կարմիր գույնը խաչի հանված Հիսուս Քրիստոսի կենարար արյան խորհրդանիշն է: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>> ավետիսով, պատասխանում՝ <<Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի>>: Լուսանկարերը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+

Նմանատիպ նյութեր