211652_close_icon
views-count1479 դիտում article-date 10:58 02-07-2014

Արարատյան Հայրապետական թեմի Մարմաշենի Ս. Գևորգ եկեղեցում մեկնարկեց 3-րդ բակային ճամբարը

Հուլիսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում 3-րդ անգամ մեկնարկեց բակային ճամբարը, որը 2 շաբաթ Մարմարաշենի և հարակից գյուղերի շուրջ 150 երեխաների համար հագեցած ու հետաքրքիր առօրյա կապահովի: Իսկ հուլիսի վերջին Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը համայնքի երիտասարդաց միության անդամների հետ մանկատան սաների համար Շորժայում կկազմակերպեն ավանդական տասնօրյա ճամբար: Հունիսի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մեկնարկել էր ամառային երկրորդ բակային ճամբարը: Արդեն երրորդ տարին է, որ ԱՀԹ Բյուրավանի «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունը բակային ճամբար է կազմակերպում Տ. Ղազար քահանա Պետրոսյանի հովվության յոթ համայնքներում: Այս տարի ընդհանուր թվով մասնակցել են շուրջ 180 երեխաներ: Ճամբարի առաջին հերթափոխը կազմակերպվել էր հունիսի 16-21-ը` դեպի Խոր Վիրապ իրականացված ուխտագնացությամբ: Ճամբարում երեխաները սովորում են աղոթքներ, շարականներ, ծանոթանում աստվածաշնչյան հոգևոր պատմություններին, դիտում և քննարկում են հետաքրքիր ֆիլմեր: Կազմակերպվում են ինտելեկտուալ և սպորտային խաղեր, որոնք երեխաների առօրյան էլ ավելի հետաքրքիր և հագեցած են դարձնում: Հոգևոր ուղղվածությամբ ամառային բակային ճամբարներ Արարատյան Հայրապետական թեմում գործում են մի շարք համայնքներում: Այս պահին բակային ճամբարներ են գործում Նորագավթի Ս. Գևորգ, Դավթաշենի Ս. Նահատակաց և Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցիներում: Ն.Դվինի Ս. Հարություն և Դավթաշենի Ս.Նահատակաց եկեղեցիների ճամբարները կտևեն մինչև օգոստոսի վերջ: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Նմանատիպ նյութեր