4408 դիտում
09:55 29-03-2016
Գազի գինը ապրիլի 1-ից սպառողների համար կնվազի մոտ 10 դրամով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով:
Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով: Գնի 12 տոկոսով նվազման դեպքում՝ 1000 խմ-ի գինը կդառնա 145-146 դոլար: Սա առայժմ նախնական պայմանավորվածություն է և եթե դառնա վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ: Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու դեպքում՝ նոր գինը կսկսի գործել «հետին ամսաթվով»՝ ապրիլի 1-ից:
Սպասվում է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն շտապ նիստ կգումարի և կնվազեցնի նաև ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Այն կարող է նվազել մինչև 10 դրամով և կազմել 146 դրամ մեկ խմ-ի դիմաց (հիմա 156 դրամ է): Կնվազեցվի նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը՝ ներկայիս 272 դոլարից (1000 խմ-ն) հասցվելով 260 դոլարի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
8810 դիտում
14:00 15-06-2016
Օգոստոսի 1-ից սպառողների համար հոսանքի սակագինը կնվազի 2.58 դրամով
6220 դիտում
12:01 31-05-2016
Հուլիսի 1-ից գազի սակագինը շարքային սպառողների համար 10 դրամով կէժանանա
6042 դիտում
14:27 13-02-2019
Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է` գազի գինը սպառողների համար այս տարի չի բարձրանա
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»