211652_close_icon
views-count1306 դիտում article-date 13:32 29-03-2016

Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1957 թ. ծնված Արծրուն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: *** 1964 թ. ծնված Ալեքսան Գ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և մեկ ծխագլանակ: *** Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Ասատուր Խ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 70 փամփուշտ, իսկ 1966 թ. ծնված Թաթուլ Բ.-ն՝ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 97 փամփուշտ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Մանվել Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 78 փամփուշտ: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Վարդգես Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 8, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 41 և 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտ: *** Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Անահիտ Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 1 փամփշտատուփ և 5,45 տրամաչափի ինքնաձիգի 145 փամփուշտ: *** 1989 թ. ծնված Կառլեն Ս.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 48 փամփուշտ և մեկ նռնակ` առանց պայթուցիչի, իսկ 1961 թ. ծնված Յուրիկ Ղ.-ն՝ 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: *** Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Կարինե Մ.-ն կամավոր հանձել է «ՏՕԶ 66» տիպի, 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով հրացան, 7.62 մմ տրամաչափի 20 և 5.45 մմ տրամաչափի 77 փամփուշտ և գնդացրի ժապավեն` առանց փամփուշտների: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1994 թ. ծնված Հովհաննես Լ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր