3276 դիտում
13:14 28-06-2018
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 13.50-ին, 1960 թ. ծնված Ֆլարմենտ Շ.-ն ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է «ՏՏ» տիպի, 7.62 տրամաչափի նիկելապատ ատրճանակ` դատարկ պահունակով, և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 18.50-ին, 1996 թ. ծնված Հենրիկ Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 8-01» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 16.30-ին, 1974 թ. ծնված Արմինե Ղ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ինքնաշեն հրացան, «Ջ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, գնդացրի 12.4 տրամաչափի` 3 , ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 214, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 143, «ՏՕԶ» տիպի հրացանի` 7 փամփուշտ, արկի 1 գլխիկ, նռնակի 3 պայթուցիչ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 17.00-ին, 1958 թ. ծնված Գարիկ Բ.-ն կամավոր հանձնել է «Ատիպիկ» տիպի ատրճանակ, ձեռքի 2 նռնակ՝ պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 114 և կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 5 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
996 դիտում
14:42 22-03-2016
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
1309 դիտում
13:32 29-03-2016
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
2488 դիտում
14:11 25-01-2017
Քաղաքացիները ոստիկանության ստորաբաժանումներում կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»