1725 դիտում
09:53 30-03-2016
Բաքվի վերնախավը երկու տարբերակի պարագայում էլ վտանգ է զգում իր մաշկի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը վերջին երկու տարիներին սկսել են պարբերական բնույթ կրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը ևս որևէ կերպ ազդեցություն չեն ունենում:
«Ժողովուրդ»-ը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ըստ իրեն՝ ինչն է պատճառը, որ համանախագահների կոչերն արդյունք չեն տալիս: Ըստ Հարությունյանի՝ միանշանակ է, որ Ադրբեջանը չի ցանկանում ո՛չ հիմնախնդիրը կարգավորել փոխհամաձայնության միջոցով, ո՛չ էլ ստատուս քվոյի պայմաններում բանակցել: «Բաքվի վերնախավը երկու տարբերակի պարագայում էլ վտանգ է զգում իր մաշկի համար, այդ պատճառով նախընտրում է հայրենասիրության քողի տակ հոխորտալ՝ «հայկական սպառնալիքի» և «կորուսյալ հայրենիքի» միջոցով սեփական իշխանության ամրության հարցերը լուծելով: Գլխավոր պատճառը, բնականաբար, Բաքվում է, սակայն միջազգային հանրությունը ևս անելիք ունի այդ ուղղությամբ»,- ասաց ԼՂՀ վարչապետը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5998 դիտում
16:46 31-08-2017
Քաղաքացին իր մաշկի վրա զգում է, որ տնտեսությունը զարգացել է. Սուրեն Կարայան
1237 դիտում
12:44 25-09-2023
Դուք ճանաչու՞մ եք մեկ մարդու, ով Արցախում կատարվողի համար լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում․ ՊԵԿ նախագահ
Այս բաժնից
1315 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»