211652_close_icon
views-count2146 դիտում article-date 10:06 30-03-2016

Նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցախումբը փորձում է հնարավորինս շատ մարդկանց ներքաշել պատմության մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների գործի քննությունը կարծես մոտենում է ավարտին։ ՀՀ ԱԱԾ-ի՝ նշված գործը քննող քննիչները գործով անցնող մեղադրյալների ցանկը, ըստ ամենայնի, այլևս չընդլայնելու հանձնարարություն են ստացել։ «Ժողովուրդ»–ին լուրեր հասան, որ կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա և նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ն ներկայացնող, ինչպես նաև Սերժ Սարգպանը մերձավոր շրջապատի գործարարների անուններ։ Ուստի ԱԱԾ-ն այդ իմաստով փակուղում է հայտնվել։ Եթե բոլոր այդ ցուցմունքներին ընթացք տան, ապա ներիշխանական խառնաշփոթ կարող է սկսվել. Սերժ Սարգսյանի թիմի մեծ մասը պետք է ԱԱԾ գնա։ Բայց մյուս կողմից էլ կասկածներ կան, որ կալանավորվածները միտումնավոր են այդպես վարվում՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներքաշել այս պատմության մեջ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր