ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Թրամփը պարտության դեպքում չի աջակցի իր կուսակից մրցակիցներից և ոչ մեկին
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում պարտություն կրելու դեպքում չի աջակցելու փրայմերիզին մասնակցած իր կուսակիցներից և ոչ մեկին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրա՞ստ է ինքը պահել նախորդ տարի տված իր խոստումը, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ, արդեն ո՛չ»:
Նշենք, որ փրայմերիզի մեկնարկից առաջ բոլոր հանրապետական թեկնածուները խոստացել էին աջակցել նրան, ով փրայմերիզում կհաղթի: Ներկա պահին Դոնալդ Թրամփը առաջատար է հանրապետական մյուս բոլոր թեկնածուների մեջ: