44383 դիտում
23:01 30-03-2016
Արտակարգ դեպք Ալավերդի քաղաքում. բժշկի ավտոմեքենան և ավտոտնակի ողջ գույքը այրվել է, իսկ նա շտապել է հիվանդանոց` փրկելով հիվանդի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 30-ին, հրդեհ է բռնկվել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ փողոցի թիվ 3 հասցեում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով:
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Հովիկ Ավետիսյանին պատկանող ավտոտնակում այրվող Volkswagen մակնիշի 03 DO 707 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ավտոտնակում եղած կենցաղային իրերը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Հ. Ավետիսյանը աշխատում է Ալավերդի բժշկական կենտրոնում` գլխավոր բժշկի տեղակալ և նա տանն է եղել, երբ հիվանդանոցից հայտնել են, որ հիվանդ են բերել և նրան շտապ պետք է վիրահատել:
Բժիշկը փորձել է ավտոմեքենայով գնալ հիվանդանոց, սակայն ավտոմեքենայում կրակ է առաջացել և նա ահազանգել է մարզի փրկարարական վարչություն և մոռանալով իր ավտոմեքենայի և ավտոտնակում եղած գույքի մասին և հավատարիմ մնալով Հիպոկրատին տված երդմանը` շտապել է հիվանդանոց և բարեհաջող ու պրոֆեսիոնալ կերպով կատարել բժշկի գործը:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+