4015 դիտում
10:07 31-03-2016
Պահուստը պրծել է, իսկ ինչի՞ վրա են ծախսվել փողերը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի կառավարությանը հատկացված պահուստային ֆոնդը չի բավարարում դրանով նախատեսված ծախսերն իրականացնելու համար: Ըստ ֆինանսների նախարարության տվյալների՝ 2016 թ. առաջին կիսամյակում ֆոնդի պակասուրդը կկազմի 2,9 մլն դրամ:
Այդ պատճառով ֆիննախն առաջարկում է 1-ին կիսամյակի պակասուրդը լրացնել պահուստային ֆոնդի՝ 2-րդ կիսամյակի համար նախատեսված գումարներից: Իսկ թե որտեղի՞ց են լրացնելու 2-րդ կիսամյակի պակասուրդը, դժվար է ասել: Ամբողջ տարվա համար կառավարության պահուստային ֆոնդին հատկացված է 8 մլրդ դրամ:
Նշենք, որ այս ֆոնդը նախատեսված է այնպիսի ծախսերի համար, որոնք հնարավոր չէ կանխատեսել և ներառել բյուջեի ծախսային այլ հոդվածներում: Օրինակ՝ տարերային աղետների հետևանքների վերացում: Թե ինչի վրա են նախատեսել ծախսել այդ գումարը, հայտնի չէ:
Մի ուշագրավ փաստ. Պահուստային ֆոնդի 1-ին կիսամյակի պակասուրդը այսկերպ լրացնելու առաջարկը կառավարության այսօրվա նիստին ներկայացնելու է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Վերջինս մի քանի շաբաթ առաջ կառավարության նիստի օրակարգում ներառել էր հարց, որով առաջարկում էր այդ նույն ֆոնդից կես մլրդ դրամ հատկացնել ֆինանսների նախարարությանը՝ Դիլիջանի կառուցվող այսպես կոչված «ուսումնական կենտրոնին», որն իրականում էլիտար զվարճավայր է: Մամուլում բարձրացված աղմուկի շնորհիվ կառավարությունն այդ հարցը հանեց օրակարգից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3527 դիտում
09:47 12-11-2020
70 մլն դրամ՝ «Մարտիկ» հիմնադրամի կողմից. ինչի վրա են ծախսվել նվիրատվությունները. «Ժողովուրդ»
1580 դիտում
14:36 22-04-2021
Տող առ տող պետք է ներկայացվի թե ինչի վրա է ծախսվել 120 մլրդ դրամը, որ թեման վերջնականապես փակվի. Փաշինյան
1177 դիտում
07:50 15-10-2024
20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»