211652_close_icon
views-count27810 դիտում article-date 17:00 31-03-2016

Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 29-ամյա Արտակ Փուրթոյանի վարած Mercedes մակնիշի 89 ՍՍ 008 համարանիշի և 34-ամյա Ռաֆայել Եղիազարյանի վարած Toyota Corolla մակնիշի 99 AV 100 ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե եզրաքարին և մասամբ փակել ճանապարհի որոշ հատված: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչներ Վրեժ Ջուլհակյանն ու Նորիկ Մկրտչյանը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Toyota-ի վարորդն է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Mercedes-ին: Փաստի առթիվ սպայական ջոկում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր