21124 դիտում
12:55 03-09-2017
Գողություններ Հրազդանի կիրճում. «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ թալանել են կանանց ավտոմեքենաները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Հրազդանի կիրճում թալանել են Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Անժելա Թորոսյանին պատկանող Toyota մակնիշի 77 AC 774 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից գողացել են Ա. Թորոսյանի պայուսակը, կոսմետիկան և խոշոր չափի գումար:
Հանցագործը կամ հանցագործները կոտրել են ավտոմեքենայի դռան ապակին:
Նույն օրը Հրազդանի կիրճում գտնվող «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ թալանել են Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Լուսինե Յուզբաշյանին պատկանող SAAB մակնիշի 546 AC 61 համարանիշի ավտոմեքենան:
Նշված ավտոմեքենան նույնպես թալանել են դռան ապակին կոտրելու միջոցով և այնտեղից գողացել են Լ. Յուզբաշյանի՝ ով աշխատում է Մարտին Սթար ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ՝ պայուսակը, որում եղել է օծանելիք և խոշոր չափի գումար:
2 գողությունների փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27804 դիտում
17:00 31-03-2016
Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ