211652_close_icon
views-count4451 դիտում article-date 18:53 31-03-2016

Մինո Ռայոլա. Մխիթարյանը ուրախ կլիներ խաղալ «Յուվենտուսում», բայց…

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է այն տեղեկություններին, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է Տուրինի «Յուվենտուսը»: «Մխիթարյանը դուր է գալիս Ալեգրիին: Եվ Հենրիխն էլ ուրախ կլիներ խաղալ «Յուվենտուսում», սակայն դրա համար պետք է համաձայնության գալ «Բորուսիայի» հետ: Եվ թեպետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017-ին, սակայն Տոմաս Տուխելը նրան անփոխարինելի է համարում: Նույն վիճակն է նաև Գյուդողանի դեպքում: Այնպես որ կարծում եմ, որ դժվար կլինի իրագործել այդ տեղափոխությունները», ասել է Ռայոլան: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում անցկացրած բոլոր 39 խաղերում դարձել է 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր