211652_close_icon

Գերմանիայի հավաքականի խաղացողները 300 հազարական եվրո կստանան Եվրոպայի չեմպիոն դառնալու դեպքում

views-count2866 դիտում article-date 20:39 31-03-2016
Գերմանիայի Ֆուտբոլային Միությունը ներկայացրել է այն պարգևավճարների չափերը, որոնք Գերմանիայի հավաքականի խաղացողները կստանան Եվրո-2016-ում հանդես գալու ընթացքում: Թեպետ մրցաշարի ձևաչափը փոխվել է, սակայն պագևավճարների չափերը մնացել են նույնը, ինչպես 2012-ին: Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում հավաքականի յուրաքանչյուր խաղացող կստանա 50 հազ. եվրո, կիսաեզրափակիչի դեպքում` 100 հազար, իսկ եզրափակիչ հասնելու դեպքում` 150 հազար: Իսկ Եվրո-2016-ում հաղթելու դեպքում ֆուտբոլիստները կստանան 300 հազարական եվրո:

Նմանատիպ նյութեր