211652_close_icon
views-count1900 դիտում article-date 22:00 31-03-2016

Էկվադորն ու Ռուսաստանը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը

Մոսկվայում իր օրակարգի երկրորդ օրը Էկվադորի Ազգային ժողովի նախագահ Գաբրիելա Ռիվադենեիրան երկխոսություն ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ երկու երկրների միջև եղած համաձայնագրերին, ինչպես նաև լրացուցիչ առևտրային փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադառնալու համար: Այս մասին տեղեկանում ենք [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1348] «Հայ-Էկվադորական Բարեկամություն»[/url] հասարակական կազմակերպության կայքից: Ինչ վերաբերում է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրին՝ Լավրովն ընդգծեց, որ անհրաժեշտ է այս համաձայնագրերի վավերացումն այնպես, որ անհապաղ ուժի մեջ մտնեն: Էկվադորից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման վերաբերյալ նա հաստատեց, որ դաշնային ծառայության Բույսերի և բուսական առողջապահության վերահսկողության հանձնաժողովը ապրիլին երկրում ստուգումներ կիրականացնի այն ընկերություններում, որոնցով հետաքրքրված է ռուսական շուկան, և այս ոլորտում առևտուր կսկսի: Հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Վալենտինա Մատվիենկոն, ընդգծվեց նաև երկու երկրների օրենսդիր մարմինների փորձի փոխանակումը խորացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների կայունացման կարևորությունը: «Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ տնտեսական կապերը խորացնելու համար, իսկ Ձեր երկիրն ավելի մեծ ծավալներով արտահանման մեծ ներուժ ունի», - նշեց Ռուսաստանի ներկայացուցիչը: Մոսկվայում վերջին աշխատանքային օրը Ռիվադենեիրան հանդիպում ունեցավ նաև Ժողովուրդների բարեկամության համալսարանի ռեկտոր Վլադիմիր Ֆիլիպովի հետ, ում հետ քննարկեցին կրթական ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, ինչպես նաև հետաքրքրությունը մոնիտորինգի համակարգերի, հատկապես՝ բնական աղետների կառավարման և գյուղատնտեսության արդիականացման թեմաները: Ֆիլիպովը վստահեցրեց, որ վերջին տարիներին էկվադորցի ուսանողների թիվը աճել է վեց անգամ, ինչն էլ Էկվադորում ռուսերեն լեզվի կենտրենների բացման պահանջարկ է առաջ բերում: Մարտի 31-ին Ռիվադենեիրան Ռուսաստանում աշխատանքային իր օրակարգը կավարտի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Գեորգի Պոլտավչենկոյի հետ հանդիպումով:

Նմանատիպ նյութեր