3176 դիտում
09:11 01-04-2016
Արտակ Շաբոյանը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ ՏՄՊՊՀ նախագահը 2015 թվականին իր բնակարաններից մեկը վաճառել է 40 միլիոն 697 հազար դրամով և 69 միլիոն դրամով նոր բնակարան է ձեռք բերել:
Ատակ Շաբոյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել է 13 միլիոն դրամ, իսկ տարվա ավարտին դարձել է 23 միլիոն դրամ: Նա 2015 թվականին եկամուտ է ստացել ոչ միայն աշխատավարձից, այլ նաև 40 միլիոն դրամ՝ փոխառությունից և 40.6 միլիոն դրամ՝ օտարած անշարժ գույքից: Շաբոյանի աշխատավարձը կազմել է 8 միլիոն 323 հազար 222 դրամ, իսկ ամբողջ տարվա եկամուտը՝ 89 միլիոն 20 հազար 222 դրամ: Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ ՏՄՊՊՀ նախագահը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան:
Արտակ Շաբոյանի կինը՝ Քրիստինե Եղիազարյանն էլ նախորդ տարի 71 հազար 20 ԱՄՆ դոլար փոխառություն է տվել, որը հարկային տարվա վերջում կազմել է 84 հազար 306 դոլար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5234 դիտում
10:51 28-10-2016
Արտակ Շաբոյանը կնվիրի իր բիզնեսները նրան, ով կկարողանա հիմնավորել դրանց գոյությունը. «Հայկական ժամանակ»
10192 դիտում
18:09 29-11-2020
Ալեն Սիմոնյան. Ես ունեմ ընդամենը մեկ բնակարան բազմաբնակարան շենքում և մեծ վարկ բանկում այդ բնակարանի համար
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»