5237 դիտում
10:51 28-10-2016
Արտակ Շաբոյանը կնվիրի իր բիզնեսները նրան, ով կկարողանա հիմնավորել դրանց գոյությունը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը արձագանքել է մեր թերթի երեկվա համարում տպագրված «Շաբոյանին կհանեն» վերնագրով հրապարակմանը։
«Ի պատասխան «ՀԺ»-ի հրապարակման տեղեկացնում ենք. որ հրապարակման մեջ նշված կուլիսային խոսակցությունները ամբողջությամբ անհիմն են՝ զուրկ ողջամտությունից։ Եթե որևէ մեկը հարկ համարի ուսումնասիրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հաշվետվությունը, որտեղ հստակ երևում Է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից առ այսօր ՏՄՊՊՀ նախագահի ֆինանսական միջոցները առաջացել են բացառապես աշխատավարձից, ապա զերծ կմնա անհարկի բամբասանքներից։ Այլ եկամուտներ, ֆինանսական միջոցների կտրուկ աճ, կամ ինչպես նշված Է հրապարակման մեջ՝ «հարստանալու» մասին խոսք անգամ լինել չի կարող։ Պաշտոնապես հավաստիացնում եմ, որ Ա. Շաբոյանը ոչ իր և ոչ Էլ հարազատներից որևէ մեկի անունով բիզնես, այդ թվում նաև ռեստորան չունի և չի էլ ունեցել երբևիցե։ Պատրաստակամ ենք Ձեր աղբյուրի կողմից նշված բիզնեսը նվիրաբերել անձամբ իրեն, եթե նա որևէ կերպ կարողանա հիմնավորել դրա գոյությունը»,– նշել է Գայանե Սահակյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3176 դիտում
09:11 01-04-2016
Արտակ Շաբոյանը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան. «Հայկական ժամանակ»
3549 դիտում
12:36 12-03-2015
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի վճարում սեփական բնակարանի մի քանի ամսվա վարձերը. լուսանկար. newsbook.am
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»