3472 դիտում
10:00 27-10-2016
Առաջիկայում պաշտոնանկ կարվեն մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահներ, այդ թվում՝ Արտակ Շաբոյանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, մասնավորապես իշխող ՀՀԿ-ում տեղեկություններ կան, որ առաջիկայում պաշտոնանկ կարվեն նաև մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահներ։ Կուլիսային խոսակցությունների ժամանակ առաջինը նշվում է ՏՄՊՊՀ-ն։
Ճիշտ է, այդ հանձնաժողովները համարվում են անկախ և կառավարությանը չեն ենթարկվում, բայց իրականում դրանք անմիջականորեն կրում են իշխանությունների ազդեցությունն ու կատարում են նրանց ցանկությունները։ Այդ առումով առաջին հերթին թիրախի տակ է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Կառավարության՝ հավասար խաղի կանոններ սահմանելու նպատակներում բոլորովին չի տեղավորվում հատկապես Արտակ Շաբոյանը, որի կերպարը որևէ կերպ չի ասոցացվում ազատ մրցակցության հետ։
Եվ մեր աղբյուրների փոխանցմամբ հավասար մրցակցության հռչակումից հետո կառավարությունն այդ հանձնաժողովում դեմքերի փոփոխության հարց է դրել։ Հատկապես, որ Արտակ Շաբոյանն այդ պաշտոնը ստանձնելուց հետո բավականին հարստացել է և կարճ ժամանակ անց ռեստորան ու այլ բիզնես ձեռք բերել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3176 դիտում
09:11 01-04-2016
Արտակ Շաբոյանը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան. «Հայկական ժամանակ»
5237 դիտում
10:51 28-10-2016
Արտակ Շաբոյանը կնվիրի իր բիզնեսները նրան, ով կկարողանա հիմնավորել դրանց գոյությունը. «Հայկական ժամանակ»
45377 դիտում
09:35 31-05-2018
Հյուպատոսի պաշտոն զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները պաշտոնանկ կարվեն. «Ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»